5 հայտնի կանայք, որոնք դավաճանել են իրենց ընտրյալներին

Քրիստեն Ստյուարտ
Երբ հայտնի դարձավ ամուսնացած ռեժիսոր Ռուպերտ Սանդերսի հետ Քրիստեն Ստյուարտի սիրավեպի մասին, դերասանուհին, ով այդ ժամանակ հանդիպում էր Ռոբերտ Պատինսոնի հետ, հրապարակավ ներողություն խնդրեց։ «Ես խորապես ափսոսում եմ այն ցավի եւ ամոթի համար, որ պատճառել եմ իմ սիրելիներին ու բոլոր «տուժածներին»: Այս րոպեական անխոհեմությունը վտանգի տակ է դրել իմ կյանքում ամենակարեւորը՝ այն մարդուն, ում ես ամենաշատը սիրում եւ հարգում եմ՝ Ռոբին: Ես սիրում եմ նրան եւ ներողություն եմ խնդրում»,- ասել է նա։ Պատինսոնը ներել է սիրելիին, սակայն Սանդերսի կինն ամուսնալուծության հայց է ներկայացրել։
Ջեսիկա Սիմփսոն
Իր հուշերում Ջեսիկա Սիմփսոնը խոստովանել է, որ «էմոցիոնալ սիրավեպ» է ունեցել Ջոնի Նոքսվիլի հետ, երբ ամուսնացած է եղել Նիք Լաչիի հետ։ «Ինձ համար էմոցիոնալ սիրավեպն ավելի վատ էր, քան ֆիզիկականը: Ես գիտեմ, որ դա ծիծաղելի է հնչում, քանի որ ես այնքան եմ շեշտը դնում սեքսի վրա, որը ես չեմ ունեցել նախքան ամուսնանալը: Այն բանից հետո, երբ ես իսկապես փորձեցի սեքսը, ես հասկացա, որ զգացմունքային բաղադրիչն այն է, ինչ իսկապես կարեւոր է: Ես ու Ջոննին ավելի մեծ դավաճանություն ենք ապրել, քան սեքսը»,- խոստովանել է նա։
Մեգ Ռայան
Դենիս Քուեյդի հետ ամուսնության ընթացքում Մեգ Ռայանը սիրավեպ է ունեցել։ Այնուամենայնիվ, ինչպես իր ամուսինը: Իրենց հարաբերությունների ավարտին Մեգը դավաճանել է ամուսնուն Ռասել Քրոուի հետ: «Դենիսը երկար ժամանակ դավաճանում էր ինձ, եւ դա շատ էր ցավեցնում: Ես ավելին իմացա, երբ մենք բաժանվեցինք: Ռասելը չի քանդել մեր ամուսնությունը։ Այն արդեն մոտ էր ավարտին, այնպես որ, հաստատ նրա մեղքը չէ»,- կիսվել է աստղը:
Թորի Սպելինգ
Երբ Թորի Սփելինգը ամուսնացած է եղել Չարլի Շեյնիանի հետ, նա հանդիպել է Դին ՄակԴերմոտին, ով նույնպես ամուսնացած էր։ Սակայն դա նրանց չի խանգարել սիրային հարաբերություններ ունենալ։ «Ես ու Դինը ճաշից հետո գնացինք բար եւ գիշերեցինք միասին։ Հաջորդ օրը, երբ արթնացա նրա կողքին, ոչ մի բանի համար չէի ափսոսում։ Ինչ-որ բան իսկապես սխալ էր իմ ամուսնության մեջ: Եվ ոչ միայն այն պատճառով, որ ես քնել եմ այդ տղայի հետ, թեեւ սա, իհարկե, դրական նշան չէր։ Ես չեմ զղջացել դրա համար », - խոստովանել է նա: Ի վերջո, Սփելինգը բաժանվել է ամուսնուց եւ ամուսնացել է իր սիրելիի հետ, ում հետ նրանք ամուսնացած են 16 տարի ու ունեն հինգ երեխա:
Քրիս Ջեններ
Քրիս Ջենները խոստովանել է, որ սիրավեպը փչացրել է իր ամուսնությունը։ «Ես ամուսնացա, երբ շատ փոքր էի։ Ռոբերտի հետ (Ռոբերտ Քարդաշյան՝ Քրիս Ջենների առաջին ամուսինը) ծանոթացա 18 տարեկանում։ Մենք չորս տարի հանդիպել ենք, հետո ամուսնացել ենք։ Երբ ես 30 տարեկան էի, ես սիրավեպ ունեցա։ Եվ իմ ամենամեծ ափսոսանքն այն էր, որ դա կործանեց իմ ընտանիքը », - խոստովանել է նա:
Աղբյուրը՝ GraziaMagazine
NEWS.am STYLE