ՌԴ ՊՆ-ն՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։
Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել.
Մարտակերտի, Մարտունու շրջաններում ևՇուշիում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ապահովվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մարդասիրական բեռներով շարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։