Սյունիքի առանցքը կազմող ճանապարհը 2 տարի է «հիմնանորոգում» են․ արդյունքը փոսերով հարուստ մայրուղին է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․
«Կապան-Աղվանի-Տաթև ճանապարհը 2 տարի անընդմեջ «հիմնանորոգում» են ու ամեն անգամ անելուց հետո խայտառակ վիճակ է:
Սյունիքի առանցքը կազմող այս ճանապարհի վրա մեծ գումարներ են դուրս գրվում ու արդյունքը քանդած, փոսերով հարուստ մայրուղին է:
Վատ վիճակ է նաև Սիսիանից դեպի Տաթև հատվածում, որ ընդհանուր ճանապարհի կարևոր բաղադրիչներից է»: