Դիմահարդար Գոհար Ավետիսյանը պարտք ունի ՌԴ հարկային ծառայությանը

Բլոգեր և դիմահարդար Գոհար Ավետիսյանը պարտք ունի Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայությանը:
Ավետիսյանի ընկերության՝ «Գեղեցկության ակադեմիա» ( «Բյութի Ակադեմիա») ՍՊԸ-ի մոտ հայտնաբերվել են 1,9 մլն ռուբլու հարկերի, տուրքերի և տուգանքների գծով պարտքեր, գրել են ԶԼՄ-ները։
Առայժմ Գոհար Ավետիսյանի ստուդիան շարունակում է աշխատել, իսկ հաշիվներն արգելափակված չեն։