Բորելը մանրամասներ է հայտնել Միրզոյանի հետ զրույցից

Բորելը մանրամասներ է հայտնել Միրզոյանի հետ զրույցից

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն X-ի իր միկրոբլոգում ներկայացրել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի հետ կայացած զրույցի մանրամասները։

«Երեկ Արարատ Միրզոյանի հետ մտքեր փոխանակեցինք Հայաստանի իրավիճակի և Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100 000 հայերի կարիքների շուրջ: Քննարկեցինք, թե ինչպես ավելի ամրապնդել Հայաստանի կայունությունն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները։ Ընդգծեցինք խաղաղ գործընթացին նպաստելու հարցում ԵՄ հանձնառությունը»։