ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ ԱԴԾ-ն․ Մուստաֆաև

2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համաձայն՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկությունը կազմակերպելու նպատակով վերահսկողութուն կիրականացնեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները․ այս մասին «Մոսկվա-Բաքու» լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Նրա խոսքով՝ նախատեսվում է վերականգնել առկա և նոր տրանսպորտային հաղորդակցությունները, որոնք Նախիջևանի ԱՀ-ն կապում են Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։ Կապահովվի բեռնափոխադրումների, ինչպես նաև տրանսպորտային միջոցների իրականացումը
«Այս պահին տեխնիկական մանրամասների համաձայնեցման շուրջ քննարկումներ են ընթանում»,- նշել է Մուստաֆաևը։