Հայաստանում քաղբանտարկյալներ չկան․ ՄԻՊ թեկնածու
ԱԺ գլխադասային հանձնաժողովում շարունակվում է ՄԻՊ թեկնածուների ընտրության հարցը։ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում պատգամավորները նախ լսեցին ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանին, ապա՝ ՔՊ թեկնածու Անահիտ Մանասյանին։
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը, դիմելով Անահիտ Մանասյանին, ասաց, որ ընդդիմադիրներն անընդհատ բարձրաձայնում են, որ իրենք քաղաքական հետապնդումների են արժանանում, քրեական գործեր են նրանց դեմ հարուցում։
«Կուզեի լսել ձեր կարծիքն այս առումով»,- ասաց Դավոյանը։
Ի պատասխան, ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն նշեց, որ քաղբանտարկյալի առկայությունը մի քանի կարևոր չափանիշներից է կախված։
«Այն հանգամանքը, որ անձը զբաղվում է քաղաքականությամբ ու օրինախախտում է իրեն թույլ տալիս, դա դեռ չի նշանակում, որ նա քաղբանտարկյալ է համարվում։ Քաղաքական գործունեությամբ զբաղվող անձը, որ ոչ իրավաչափ արարք է թույլ տալիս իրեն, պետք է ենթարկվի պատասխանատվության։ Ուստի գործը պետք է ամբողջությամբ ուսումնասիրվի»,- նշեց նա։
Ըստ Մանասյանի՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։
Մանրամասները՝ տեսանյութում։