Բանտարկյալներ են փախել Լիպեցկի ուղղիչ գաղութից․ թունել է հայտնաբերվել (լուսանկարներ)

Բանտարկյալներ են փախել Լիպեցկի «Ուղղիչ գաղութ 2»-ից այս գիշեր՝ առավոտյան ստուգատեսից առաջ
Դաշնային քրեակատարողական ծառայության աշխատակիցներն առավոտյան ստուգատեսից անմիջապես հետո պարզել են, որ Լիպեցկի գաղութից 6 բանտարկյալ փախել է։ Դաշնային քրեակատարողական ծառայության աշխատակիցներին ահազանգել են թունել հայտնաբերելուց հետո, որի օգնությամբ դատապարտյալներին հաջողվել է փախչել։
Փախուստի հանգամանքների վերաբերյալ հետաքննություն է սկսվել։
Լրատվամիջոցները տեղեկություններ են հրապարակել Լիպեցկի շրջանի գաղութից փախած վեց բանտարկյալներից հինգի մասին:
Դաշնային քրեակատարողական ծառայության տվյալներով՝ նրանք դուրս են եկել թունելով։ Ծառայողական բոլոր կազմերը բերվել են զգոնության ռեժիմի, հանցագործներին որոնում են։
։