Մասնավոր վնասի դեպքերում փոխհատուցման մեխանիզմ չկա. Արմավիրի մարզպետ

Մասնավոր վնասի դեպքերում փոխհատուցման մեխանիզմ չկա. Արմավիրի մարզպետ

MediaHub-ը ավելի վաղ հայտնել էր, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում ուժեղ քամու հետևանքով խանութ է վնասվել, տանիքը պոկվել, ընկել է:

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը MediaHub-ին փոխանցեց, որ մարզի գյուղերում ևս բնակելի տների տանիքներ են վնասվել։

«Վնասը մասնակի է եղել, ամբողջությամբ չէ»,-նշեց մարզպետը։ 

Հարցին՝ գույքագրում արվե՞լ է և արդյոք վնաս կրած քաղաքացիները մարզպետարանից փոխհատուցում ստանալու են, վերջինս պատասխանեց․

«Մասնավոր վնասի դեպքերում փոխհատուցման մեխանիզմ չկա, նման ընթացակարգ չունենք։ Համոզված եմ, որ համայնքը հնարավորության սահմաններում օգնություն կտրամադրի բնակիչներին»։

Մարզպետի խոսքով՝ այս պահին դեռ վնասի չափը հստակեցված չէ։ 

«Փրկարարներն աշխատում են, տարածքն են ապամոնտաժում։ Բարեբախտաբար, տուժած քաղաքացիներ չկան»,- հավելեց մեր զրուցակիցը։

Լիա Սարգսյան