Է, կներեք, չփախնեիք բանակից, էդ սոցիալական անարդարությանն էլ չբախվեիք․ Ալեքսանյան

Մեր գործըներներին արձագանքեմ, որոնք պնդումներ ներկայացրին սոցիալական անարդարության մասին։ Նախ, արձանագրենք հետևյալը, որ մենք խոսում ենք փաստացի քրեական հանցագործություն կատարած մարդկանց մասին։ Պարտադիր զինվորական զորակոչից խուսափելը քրեական հանցագործություն է, որը պատժվում է համապատասխան օրենքով։ Մենք հիմա այս օրենքով հնարավորություն ենք տալիս պատասխանատվությունն այլ տարեբարակով կրել։ Այս մասին այսօր իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ խոսելով թիմակից Հայկ Սարգսյանի օրենքի նախագծի մասին։ 

«Ամեն ինչ շատ տեսանելի է, մեծ հաշվով եթե սոցիալական անհասավարության մասին եք խոսում։ Է, կներեք, չփախնեիք բանակից, էդ սոցիալական անարդարությանն էլ չբախվեիք։ Կներեք, մարդը 10 տարի բանակից խուսափել է, 10 տարի փախած ա եղել զորակոչից, սրա անունը ճիշտ դնենք։ Քրեական հանցագործություն ա կատարել, ի՞նչ սոցիալական արդարության մասին է խոսքը։ Պարո՛ն Ավետիսյան, ասում եք՝ ձեր ղեկավարը ասում էր՝ աղքատությունը ձեր գլխում էր, ասե՞մ դուք ինչ էիք ասում, դուք էլ ասում էի՝ հարգելի քաղաքացի, չէ դու չես կարա երբեք հարստանաս, դու չես կարա ապրելու միջոց հայթհայթես, քո մաքսիմումը 14 հազար դրամանոց փարոսն ա, կտանք, բերանդ կփակես, մի հատ էլ ընտրություններին 10 հազար ջեբդ կդնենք, կգնաս, կընտրես։ Իսկ մենք ասում ենք՝ «հարգելի՛ քաղաքացի, դու ինքդ կարող ես գնալ ու գումար աշխատել ու դրա համար պարտադիր չի դաշնակցական, հանրապետական, նախարար կամ պատգամավոր լինել»»,- ասաց Ալեքսանյանը։ 

Նշենք, որ ըստ Հայկ Սարգսյանի օրենքի նախագծի՝ հնարավորություն է տրվելու 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։

Ըստ պատգամավորի` նրանք այդ հնարավորությունը կունենան զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում