Մադոննան պատմել է, որ մի անգամ քիչ էր մնում վերջ դնել իր կարիերային

Մադոննան պատմել է, որ մի անգամ քիչ էր մնում վերջ դնել իր կարիերային

Ամերիկացի երգչուհի Մադոննան պատմել է իր կարիերան գրեթե կործանած միջադեպի մասին։ Այս մասին հայտնում է FoxNews-ը։

1984 թվականին աստղը ելույթ է ունեցել MTV VMA-ում «Like a Virgin» երգով։ Կոմպոզիցիայի կատարման ժամանակ արտիստուհին սկսել է իջնել դեկորատիվ տորթի վրայով եւ կորցրել կոշիկը։ Նա որոշեց սահուն կռանալ, այնպես, որ թվում էր, թե սա խորեոգրաֆիայի մի մասն է, բայց այդ պահին նրա զգեստը իջել է եւ հանդիսատեսը տեսել է կատարողի ներքնազգեստը:

«Ես փորձեցի անել այս շարժումը, սուզվել կոշիկների համար, այնպես, որ թվա, թե համարի մի մասն է։ Զգեստս վեր քաշվեց, հետույքս երեւաց։ Պատկերացնու՞մ եք։ Այն օրերն էին, երբ չէիր կարող բարեմասնություններդ ցույց տալ՝ կարիերա անելու համար։ Հիմա հակառակն է»,- ասել է Մադոննան։

Աստղը չի նկատել, որ զգեստը վեր է բարձրացել, բայց ելույթից հետո մենեջերը նրան տեղեկացրել է բեմական գործունեության ավարտի մասին. «Երբ գնացի ետնաբեմ մենեջերս ասաց, որ կարիերաս ավարտված է»։