Հրաժարվել ա Արցախից, տալիս ա Ադրբեջանին, մեզ էլ ասում ա՝ գնացեք, թուրքի հետ ապրեք, չենք ապրի
Եթե Արցախին կարգավիճակ տան, հենց էսօր էլ կգնանք։ Այդ մասին այսօր Կառավարության շենքի մոտ իրականացվող բողոքի ակցիայի ընթացքում ասաց հադրութցի կանանցից մեկը։
Նա նշեց, որ մեր ղեկավարները պետք է ճանաչեն Արցախի անկախությունը։
«Ինչ ուզում, անում են։ Հրաժարվել ա Արցախից, տալիս ա Ադրբեջանին, մեզ էլ ասում ա՝ գնացեք, թուրքի հետ ապրեք, չե՛նք ապրի։ Ամեն ինչ կորցրել ենք, չենք ապրի իրենց հետ»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։