Եղիշե Ալեքսանյանը՝ կարատեի Մ21 ԵԱ փոխչեմպիոն

Եղիշե Ալեքսանյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած կարատեի Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնությունում: Հայ մարզիկը 84 կգ քաշային կարգում 4 հաղթական մենամարտ է անցկացրել և պարտություն կրել միայն եզրափակչում:
«Օլիմպիական կարատեում մրցակցությունը շատ բարձր է: Մասնակից երկրների և մարզիկների թիվը բավականին մեծ է, իսկ նմանօրինակ արդյունք գրանցելը շատ դժվար է»,- նշել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Վարդանյանը: