Օսկարակիր դերասան Ջին Հեքմանին և նրա կնոջը մաhացած են գտել իրենց տանը

Օսկարակիր դերասան Ջին Հեքմանին և նրա կնոջը մաhացած են գտել իրենց տանը

Կրկնակի օսկարակիր դերասան Ջին Հեքմանին և նրա կնոջը՝ Բեթսի Արակավային, մահացած են գտել Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե քաղաքում իրենց տանը։

ԱՄՆ ոստիկանությունը հայտնել է, որ զույգը հայտնաբերվել է չորեքշաբթի:

Ջին Հեքմանը 95 տարեկան էր։ Իր կեսդարյա կարիերայում դերասանն ունեցել ավելի քան 90 դեր։

Ջին Հեքմանը հայտնի է «Ֆրանսիական կապավորը», «Կամուրջը շատ հեռու է», «Միսսիսիպին կրակի մեջ», «Թշնամու գծերի հետևում», «Սրտակերները» և այլ ֆիլմերով: