Ով կգլխավորի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը

Ով կգլխավորի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը. իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը։

Մինչև հայտարարությունն արդեն հայտնի էր, որ իսպանացի մարզչի պայմանագիրն ավարտվում է, և այդ ընթացքում ֆուտբոլասերների շրջանում շրջանառվեցին անուններ, որոնք հավանաբար կստանձնեն հավաքականի մարզչի դերը։
Առաջին շրջանառվող անունը Եղիշե Մելիքյանն է՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր մարզիչը։

MediaHub.am-ի տեղեկություններով՝ հավանական է, որ մեր ազգային հավաքականը իտալացի մարզիչ գլխավորի, սաակայն անունն այս պահին հայտնի չէ։

Հատկանշական է, որ Եղիշե Մելիքյանի շնորհիվ պատմության մեջ առաջին անգամ հայկական թիմը եվրոգավաթային խմբային փուլում հաղթանակ է տարել։ «Փյունիկ»-ը մոտ էր նաև Եվրոպա լիգա հասնելուն, որը, սակայն, չստացվեց, «Փյունիկ»-ը պայքարը շարունակում է Կոնֆերենցիաների լիգայում․ մեկնարկը համոզիչ է։

Մելիքյանը նաև երկարատև դատարից հետո «Փյունիկ»-ին Հայաստանի չեմպիոնի տիտղոսն է վերադաձրել։

Լիաննա Թորոսյան