Հայտնի է՝ ով է գլխավորելու Արզաքանցյանի կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին

Հայտնի է՝ ով է գլխավորելու Արզաքանցյանի կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին

Երևանի ավագանու ընտրություններին «ՈՒժը հայրենյաց» կուսակցության առաջին համարը արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հարությունյանն է։ Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Հովհաննիսյանը։

«Երկրորդ համարը Նատալիա Ռոտեմբերգն է, երրորդը՝ Արմեն Մարգարյանն է»,-ասաց Հովհաննիսյանը։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլին հայտնի էր դարձել՝ մոդել, երգչուհի, դերասանուհի Լիլի Մորտոն մասնակցելու է Երևանի ավագանու կայանալիք ընտրություններին և ներառված է լինելու «Ուժը Հայրենյաց» կուսակցության ցուցակում։

Սակայն MediaHub-ի տեղեկություններով՝ դերասանուհին այդպես էլ չի ներառվել նախընտրական ցուցակում, քանի որ ուշացրել է այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ էին առաջադրվելու համար։