ՀՀ-ն երեք ոսկե և մեկ արծաթե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

ՀՀ-ն երեք ոսկե և մեկ արծաթե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Ծանրամարտիկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) դարձել է Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր։

 Գառնիկ Չոլակյանը (61 կգ) դարձավ ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն։ 

Ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ) ևս նվաճեց ոսկին:

Ժորա Գրիգորյանը (55 կգ քաշային կարգ) հաղթող ճանաչվեց Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում։