Հայ գերուն վերադարձնել փորձող ռուս խաղաղապահների ուղղությամբ ադրբեջանցիները կրակ են բացել

Արդեն հայտնել ենք, որ այսօր թշնամին գերեվարել է պայմանագրային զինծառայող Մարտին Գյուլամբարյանին։ Գերեվարման մասին պաշտոնական աղբյուրները չխոսեցին։
ՊՆ-ն հայտնեց, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Նշվեց, որ քայլեր են իրականացվում զինծառայողին վերադարձնելու համար։
Ըստ MediaHub-ի աղբյուրների, զինծառայողին վերադարձնելու համար ռուս խաղաղապահները փորձել են մոտենալ Վերիշենի ուղղությամբ տեղակայված դիրքերին, որպեսզի բանակցեն ադրբեջանցիների հետ և վերադարձնեն գերեվարված Մ.Գյուլամբարյանին: Այդ ժամանակ ադրբեջանական կողմը կրակ է բացել ռուս խաղաղապահների մեքենայի ուղղությամբ, նաև նռնակ է նետել՝ թեթև վիրավորելով մեկ ռուս խաղաղապահի:
Նշենք, որ մեր աղբյուրը հավաստիացնում է, որ զոհեր չկան, ինչպես գրում եմ տելեգրամյան մի շարք ալիքներ։