Տարածաշրջանի աշխարհագրության փոփոխությունն անվտանգ չէ և անկայունություն է առաջացնում. Իրանի ԱԽ

Ահմադյանը դիմելով իր հայ գործընկերոջը նշել է, որ տարածաշրջանի աշխարհագրության փոփոխությունն անվտանգ չէ և անկայունություն է առաջացնում:
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն իր հայ գործընկերոջ հետ հանդիպմանը, անդրադառնալով կովկասյան տարածաշրջանի վերջին իրադարձություններին և տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման համար բոլոր կողմերի ջանքերի անհրաժեշտությանը, ասել է, որ աշխարհագրության ցանկացած փոփոխություն տարածաշրջանն անապահով և անկայունություն է դարձնում և ճգնաժամի սրման պատճառ դառնում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Անվտանգությանխորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ժամանել է Թեհրան՝ հանդիպելու իր իրանցի գործընկերոջ և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: