ՌԴ ՊՆ հաղորդագրությունը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

ՌԴ ՊՆ հաղորդագրությունը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախումբն իր պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չի արձանագրել. այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում:

«Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով երթևեկությունը վերականգնելու հարցով», - ասվում է հաղորդագրությունում: