Նորից ապօրինի զենք չգտան...․ Բաբայան

«Դե ինչ, պարզվեց նորից ապօրինի զենքի կասկածանք, նորից ապօրինի զենք չգտան...
Քիչ հետո տղերքն ազատ կարձակվեն», ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Ավելի վաղ Արսեն Բաբայանը հայտնել է, որ արդեն 5-րդ անգամ, ձերբակալեվել են օրենսդրությամբ նախատեսված պահնորդական ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցներին, որոնք օրենքով թույլատրված պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում Արթուր Վանեցյանին։