ՊՍԺ-ն հաղթեց ու ընդհուպ մոտեցավ չեմպիոնությանը

Լիգա 1-ի 36-րդ տուրում ՊՍԺ-ն 2:1 հաշվով հաղթեց «Օսերին»:
Դուբլի հեղինակ է դարձել փարիզեցիների հարձակվող Կիլիան Մբապեն։ Օսերի միակ գոլը խփել է Լասին Սինայոկոն։
ՊՍԺ-ն 84 միավորով շարունակում է գլխավորել Լիգա 1-ը՝ երկրորդ տեղում գտնվող «Լենսից» գերազանցելով 6 միավորով: Ֆրանսիայի չեմպիոն դառնալու համար Քրիստոֆ Գալտիեի թիմին բավական է մեկ միավոր վաստակել մնացած երկու տուրերում։
«Օսերը» 34 միավորով 16-րդն է մրցաշարային աղյուսակում: