Ժամանակն աշխատում է ոչ թե մեր, այլ Ռուսաստանի օգտին․ խոստովանել է Զելենսկին

Ժամանակն աշխատում է ոչ թե մեր, այլ Ռուսաստանի օգտին․ խոստովանել է Զելենսկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծիք է հայտնել, որ երկրի տարածքում զինված հակամարտության ընթացքում ժամանակն աշխատում է Ռուսաստանի օգտին։

Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան «ժամանակ չունի բանակցությունների համար, որոնք ոչինչ չեն բերի»։

Այդուհանդերձ, նրա խոսքով՝ իրենք պատրաստ են բանակցել, եթե երկու երկրները ցույց տան պատերազմը դադարեցնելու իրենց պատրաստակամությունը, փոխանցում է mk.ru-ն։

zdf.de-ին տված հարցազրույցում պետության ղեկավարը նաև ասել է, որ երկիրը ավելի լավ վիճակում կլիներ, եթե մյուս երկրները փակեին իրենց օդային տարածքը, ինչպես նաև ավելի ակտիվ պատժամիջոցներ սահմանեին և երկրին զենք մատակարարեին մինչև ռազմական գործողությունների մեկնարկը։ 

Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել օտարերկրյա գործընկերներին ցուցաբերվող աջակցության համար։