Ռուսական Առաջին ալիքի ռազմական թղթակիցն է մաhացել, օպերատորը՝ վիրավnրվել

Ռուսաստանյան Առաջին ալիքի ռազմական թղթակից Աննա Պրոկոֆեւան է մահացել իր մասնագիտական պարտականությունները կատարելիս։
Վիրավորվել է նաև օպերատորը։
Դեպքը տեղի է ունեցել Բելգորոդի մարզում։ Մահվան պատճառն ականի պայթյունն է։ Օպերատոր Դմիտրի Վոլկովը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Բլոգեր Վլադիմիր Ռոմանովը հայտնել է, որ լրագրողը մահացել է մարտի 26-ին։