Ադրբեջանի` վերջին մեկ ամսում իրականացրած տեղեկատվական գրոհները տեղափոխվեցին առաջնագիծ, ունեցան ծանր հետևանքներ

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ադրբեջանը Արցախի պաշտպանության բանակի մի քանի ուղղություններով գործողություններ է իրականացրել, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։
Ադրբեջանի` վերջին մեկ ամսում իրականացրած տեղեկատվական գրոհները տեղափոխվեցին առաջնագիծ, որոնք ծանր հետևանքներ ունեցան»։