«Մանչեսթեր Սիթին» հրաժարվել է Նեյմարից

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ծառայություններն առաջարկվել են «Մանչեսթեր Սիթիին»։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Աղբյուրի փոխանցմամբ սակայն, անգլիական ակումբը հրաժարվել է ՊՍԺ-ի հետ բանակցություններից: «Մանչեսթեր Սիթիում» չեն ցանկանում ձեռք բերել բրազիլացուն, քանի որ գոհ են իրենց հարձակման գծից։ Հաղորդվում է նաև, որ անգլիական թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի ցանկանում հավասարակշռությունից գցել թիմն այնպիսի աստղային ֆուտբոլիստի տեղափոխությամբ, ինչպիսին Նեյմարն է։
Ավելի վաղ նշվել էր, որ Նեյմարը չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեի ծրագրերում։ Նեյմարը 2017 թվականին է դարձել ՊՍԺ-ի ֆուտբոլիստ։