Չի կարող որևէ շարժում պետականամետ լինել, եթե չի դատապարտում 2018-ի հակաղարաբաղյան շարժումը․ Շարմազանով

ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ցանկացած նոր քաղաքական ընդդիմադիր ձեւաչափ,որի նպատակը կապիտուլյանտների խունտայի հեռացումն է, Արցախի Ադրբեջանի կազմում չլինելն է ու Հայաստանում ազգային պետականության վերականգնումն է՝ ընդունելի ու ողջունելի է,եթե այդ շարժումը մերժում է 2018-ի իշխանազավթումը։
Սա պետք է լինի հստակ ջրբաժանը։
Չի կարող որեւէ շարժում ազգային ու պետականամետ լինել, եթե չի դատապարտում 2018-ի հակաղարաբաղյան ու հակապետական կործանարար շարժումը։
Մի բան հստակ է.Նիկոլը՝ ճիշտ չէր ու չէ։
Արցախ ազատագրողներին ու Ապրիլյան հաղթանակներ կերտողներին «մերժելը» սխալ էր ու դատապարտելի։
Սա պետք է գիտակցենք ու լայն ազգային համախմբումով հասնենք Նիկոլի ռեժիմի հեռացմանն, Արցախի պաշտպանությանն ու ազգային պետականության վերականգնմանն»։