Կադրեր՝ ֆոսֆորային ռումբերի ընկնելու պահից․ Գազա (տեսանյութ)

Կադրեր՝ ֆոսֆորային ռումբերի ընկնելու պահից․ Գազա (տեսանյութ)

Սոցիալական ցանցերում ականատեսները կադրեր են տարածում, թե ինչպես է իսրայելական բանակը ֆոսֆորային զինամթերք օգտագործում Գազայի հատվածի Կարամա շրջանում։ 

Ավելի վաղ Պաղեստինը մեղադրել էր Իսրայելին Գազայի հատվածի ռմբակոծման ժամանակ ֆոսֆորային ռումբեր օգտագործելու մեջ։

«Իսրայելը միջազգայնորեն արգելված սպիտակ ֆոսֆորով ռումբեր է օգտագործում պաղեստինցիների դեմ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Կարամա շրջանում»,- հայտնել է երկրի ԱԳՆ-ն X հարթակում (նախկինում՝ Twitter),։

Human Rights Watch-ը նաև հայտնել է, որ իսրայելական զինվորականները Գազայի հատվածում սպիտակ ֆոսֆորով ռումբեր են օգտագործել անցյալ ռազմական հակամարտությունների ժամանակ:

Տեսանյութն՝ այստեղ