Լեռնային Ղարաբաղի կարծիքը հարցնող չկար․ Փաշինյան
Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը 2005 թվականի հոկտեմբերին ԱՄՆ կատարած այցի ընթացքում Կառնեգի կենտրոնում տեղի ունեցած հրապարակային քննարկման ժամանակ հայտարարել էր․ «Փոխզիջում է նաև այն, որ ՀՀ-ն հայտարարում է՝ համաձայն է ԼՂ տարածքում կրկնակի հանրաքվեի, այսինքն 2-րդ անգամ նորից հանրաքվե անցկացնելուն»։ Այս մասին այսօր 44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ձևակերպումներին ուշադիր եղեք՝ Հայաստանն է համաձայն, ԼՂ-ն համաձայն է, թե համաձայն չէ, մենք չգիտենք։ Լեռնային Ղարաբաղի կարծիքը հարցնող չկար»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում