Հարսանիքից մի քանի օր անց կինը փախել է սիրեցյալի հետ՝ տանելով ոսկե զարդերը․ մանրամասներ

Հարսանիքից մի քանի օր անց կինը փախել է սիրեցյալի հետ՝ տանելով ոսկե զարդերը․ մանրամասներ

Հնդկաստանի Կարնատակա նահանգի բնակչուհին թողել է ամուսնուն, տնից թանկարժեք զարդեր վերցրել ու սիրելիի հետ հարսանիքից ընդամենը մի քանի օր անց փախել։ Այս մասին հայտնում է Daijiworld-ը։

31-ամյա Սանկետ Շեթին ոստիկանություն է դիմել այն հայտարարությամբ, որ իր կինը՝ Սպուրտին, ում հետ նա ամուսնացել է մեկ ամիս առաջ, փախել է իր սիրելի Նավին Մայսուրուի հետ։ Բացի այդ, լքված ամուսինը կնոջը մեղադրել է նրանում, որ իր հետ վերցրել է մեկ միլիոն ռուփի (1,1 միլիոն ռուբլի) արժողությամբ ադամանդե վզնոց, ինչպես նաև մոր ոսկյա շղթան, ապարանջաններ և վզնոց։ Տղամարդն ասել է, որ փորձել է կանխել գողությունը, սակայն Սպուրտին, իբր, սկսել է սպառնալ, որ բողոք կներկայացնի իր և նրա ծնողների դեմ ոտնձգությունների մասին և բոլորին բանտ կուղարկի։

Ավելի ուշ պարզվել է, որ կնոջ ծնողներն ու նրա հորեղբայրը գիտեին Մայսուրուի հետ սիրավեպի մասին, սակայն, այնուամենայնիվ, նրան ամուսնացրել են Շեթիի հետ։ Սպուրտին հաճախ էր գնում ծնողների տուն և ամեն օր վիդեոյով  միջոցով շփվում էր իր սիրելիի հետ՝ չնայած ամուսնու ներկայությանը և առարկություններին։ Սպուրտին բացեիբաց ասել է, որ չի ցանկանում ամուսնանալ և կնախընտրի, որ իր իսկական սիրելին դառնա իր ամուսինը։ Դեպքի առթիվ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել։