Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց Վանեցյանի աջակիցների նկատմամբ. իրավիճակը լարվեց Ազատության հրապարակում

Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց Վանեցյանի աջակիցների նկատմամբ. իրավիճակը լարվեց Ազատության հրապարակում

Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ իրավիճակը Ազատության հրապարակում լարվեց։ Ոստիկաններն անհամաչափ ուժ կիրառելով` ոստիկանություն բերման ենթարկեցին Արթուր Վանեցյանի աջակիցներին։

MediaHub.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ 6 անձ ՎԻՎ 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանություն։

Նշենք, որ Ազատության հրապարակում ապրիլի 17-ին ակցիա են իրականացնում ընդդիմադիր գործիչ Արթուր Վանեցյանն, նրա աջակիցները, հասարակական ու քաղաքական գործիչներ ու հայրենիքով մտահոգված քաղաքացիներ։