Twitter-ի նախկին ղեկավարը հայտարարել Է, որ չի վերադառնա գլխավոր տնօրենի պաշտոնին

Twitter-ի նախկին ղեկավար Ջեկ Դորսին հայտնել է, որ չի վերադառնա ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնին սոցիալական ցանցը գնած Իլոն Մասքի՝ նոր ղեկավար փնտրելու վերաբերյալ հայտարարությունների ֆոնին:
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է ՌԻԱ Նովոստի գործակալությունից: «Ո՛չ»,-Դորսին Twitter-ում գրառման մեջ պատասխանել է օգտատերերից մեկի այն հարցին, թե կհամաձայնի նա արդյոք զբաղեցնել ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը:
Նոյեմբերի 16-ին Reuters գործակալությունը հաղորդել Է, որ Մասքը հայտարարել է Twitter-ում ավելի քիչ ժամանակ անցկացնելու մտադրության եւ նոր ղեկավար գտնելու մասին: Միլիարդատերը նաեւ հավելել է, որ պլանավորում Է ընկերության վերակազմումն այս շաբաթ ավարտել: 2021 թվականի նոյեմբերին Դորսին գլխավոր տնօրենի պաշտոնը հանձնել Էր Փարագ Ագրավալին, իսկ 2022 թվականի մայիսին թողել է սոցիալական ցանցի տնօրենների խորհուրդը, ինչի մասին հայտարարվել է ընկերության բաժնետերերի ամենամյա ժողովում: Հոկտեմբերի վերջին ձեռնարկատեր Իլոն Մասքը վերջնականապես փակել Է 44-միլիարդանոց գործարքը Twitter-ը ձեռք բերելու վերաբերյալ:
Ավելի ուշ հաղորդվել է, որ Twitter-ի համահիմնադիր եւ նախկին գլխավոր տնօրեն Ջեկ Դորսին պահպանում Է ընկերությունում իր բաժինը, ինչի մասին վկայում են ԱՄՆ-ի արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողովի տվյալները: