Բացահայտվել է էլեկտրոնային ծխախոտի վնասակար ազդեցությունը սրտի աշխատանքի վրա

Բացահայտվել է էլեկտրոնային ծխախոտի վնասակար ազդեցությունը սրտի աշխատանքի վրա

Գիտնականները պարզել են, որ էլեկտրոնային ծխախոտը վնասում է սրտանոթային համակարգը։

MedicalXpress կայքում հրապարակված հոդվածի համաձայն՝ էլեկտրոնային ծխախոտ օգտագործողների մոտ սրտի հիվանդությունների ավելի մեծ ռիսկ կա՝ համեմատած նրանց, ովքեր երբեք չեն օգտագործել:

Հետազոտողները վերլուծել են հարցումների տվյալները և առողջության էլեկտրոնային գրառումներն All of Us-ից՝ Միացյալ Նահանգների մեծահասակների մեծ ազգային հետազոտությունը, որն անցկացվել է Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից։ 

Մասնագետները վերլուծել են էլեկտրոնային ծխախոտի օգտագործման ու սրտի անբավարարության ախտորոշման միջև կապը: Ընդհանուր առմամբ ընդգրկվել է 175667 մարդ՝ 52 տարեկան միջին տարիքով։ 3242 մարդու մոտ սրտի անբավարարություն է առաջացել 45-ամսյա հսկողության ընթացքում:

Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր երբևէ օգտագործել են էլեկտրոնային ծխախոտ, սրտի անբավարարության զարգացման ռիսկը 19 տոկոսով ավելի մեծ է, քան այն մարդիկ, ովքեր երբևէ չեն օգտագործել էլեկտրոնային ծխախոտ:

Հետազոտողները հաշվի են առել մի շարք ժողովրդագրական ու սոցիալ-տնտեսական գործոններ, սրտանոթային հիվանդությունների և մասնակիցների կողմից ալկոհոլի և ծխախոտի օգտագործման ռիսկի այլ գործոններ: Վիճակագրորեն նշանակալի կապ է եղել սրտի անբավարարության ու նվազեցված արտանետման ֆրակցիայի հետ, որի դեպքում սրտի մկանը դառնում է կոշտ ու պատշաճ կերպով չի մատակարարվում էներգիայով: