Ինչո՞ւ չի կարելի շատ տաք ցնցուղ ընդունել. ի՞նչ առողջական խնդիրներ այն կարող է առաջացնել

Ինչո՞ւ չի կարելի շատ տաք ցնցուղ ընդունել. ի՞նչ առողջական խնդիրներ այն կարող է առաջացնել

Իսկ դուք գիտեի՞ք, որ շատ տաք ցնցուղ ընդունելու սովորությունը կարող է առողջական խնդիրներ առաջացնել ձեզ համար։ Ընդհանուր բժիշկ Յուրի Զավյալովը MedicForum պորտալում թվարկել է 4 խնդիր, որոնց կարող են հանդիպել «եռման ջրի» սիրահարները։

Նախ, տաք ցնցուղը կարող է չոր մաշկ առաջացնել:

«Մաշկն ունի բնական յուղեր, որոնք պահպանում են այն խոնավ: Տաք ջուրը դրանք կլվանա, նույնիսկ կարող է հանգեցնել մաշկի կարմրության ու գրգռման»,- զգուշացնում է Զավյալովը։

Մաշկային խնդիրներ ունեցող մարդիկ՝ պսորիազ, էկզեմա և այլն, պետք է հատկապես խուսափեն տաք ցնցուղից:

Երկրորդ՝ տաք ջուրը վնասում է մազերին և կարող է նույնիսկ թեփի պատճառ դառնալ։ Կրկին, այս ամենը պայմանավորված է նրանով, որ այն չորացնում է գլխամաշկը:

Երրորդ՝ եթե տաք ցնցուղի տակ շատ երկար կանգնեք, ձեր արյան ճնշումը կարող է նվազել և նույնիսկ բերել ուշաթափության, զգուշացնում է բժիշկը։

Չորրորդ՝ չափազանց տաք ցնցուղը կարող է թուլացնել ձեր իմունային համակարգը:

«Ցնցուղի համար օպտիմալ ջերմաստիճանն այն է, երբ ջուրը տաք է՝ 36-40 աստիճանի սահմաններում»,- ասում է փորձագետը:

Այնուամենայնիվ, կան իրավիճակներ, երբ կարելի է տաք ցնցուղ օգտագործել: Բայց միայն երբեմն: Օրինակ՝ հեռացնել մկանների ձգումը, նվազեցնել գլխացավերը և թեթևացնել մրսածության ախտանիշները: Իսկ նման ցնցուղը նպաստում է նաեւ լավ քնին։