Արևի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Ընթացիկ արևային ցիկլի ամենաուժեղ բռնկումը տեղի է ունեցել Արեգակի վրա, Երկրի վրա այն չպետք է որևէ երևույթ առաջացնի. հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրի մասնաճյուղը:
«Բռնկումը ներկայիս արեգակնային ցիկլի առաջին իսկապես հզոր պայթյունն է և, առանց չափազանցության, կարելի է բնութագրել որպես բացառիկ իրադարձություն: Պայթյունը մոտավորապես 2 անգամ ավելի հզոր է, քան այս ցիկլի նախորդ ռեկորդային իրադարձությունները: Ըստ նախնական տվյալների: Դասակարգման համաձայն՝ բռնկմանը շնորհվել է X5.0 միավոր»,- ասվում է զեկույցում:
Ընդգծվում է, որ բռնկման ազդեցությունը մեր մոլորակի վրա լիովին բացառված է, քանի որ այն տեղի է ունեցել Արեգակի արևելյան եզրին՝ Արև-Երկիր գծից զգալի հեռավորության վրա։