Շոյգուն Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին երեքշաբթի օրը Թեհրանում կայացած բանակցություններում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Աֆղանստանում։
ՌԴ պաշտպանության նախարարն ասել է, որ «դեռ շատ հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն այսօր և վաղը»։
«Դրանք ներառում են կրթության, փորձի փոխանակման, պատվիրակությունների փոխանակման, համատեղ ռազմածովային զորավարժությունների հարցեր»։
«Մեր հանդիպումը ես համարում եմ ևս մեկ քայլ Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղղությամբ: Այսօր մենք հնարավորություն ունենք մանրամասն քննարկելու երկկողմ ռազմական համագործակցության արդի հարցերը», - ասել է Շոյգուն: