Սուրբ Զատիկը հիշեցնում է մեզ, որ ամենամութ գիշերվան հաջորդում է նոր լուսաբացը. Հայկ Մարության

Սուրբ Զատիկը հիշեցնում է մեզ, որ ամենամութ գիշերվան հաջորդում է նոր լուսաբացը. Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է Սուրբ Զատիկը՝ գրելով.

«Քրիսոս հարյավ ի մեռելոց,

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։

Մեր ազգի ամենանվիրական այս տոնը մահվան հանդեպ կյանքի հաղթանակի խորհուրդն ունի։ Սուրբ Զատիկը նոր սկզբի, նոր հույսի, նոր գարնա՛ն տոնն է։ Այն հիշեցնում է մեզ, որ ամենամութ գիշերվան հաջորդում է նոր լուսաբացը։

Շնորհավորում եմ, սիրելիներս, ու լավատեսություն եմ մաղթում բոլորիս»։