Մեծ Բրիտանիայի նախարարները պատրաստվում են Թրամփի մաքսատուրքերին

Մեծ Բրիտանիայի նախարարները պատրաստվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերին, գրել է «Financial Times»-ը։
Ըստ թերթի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կհրամայի իր կաբինետին պատրաստվել բրիտանական արտահանման ամերիկյան մաքսատուրքերին արդեն այսօր։
Լոնդոնը կարծում է, որ չնայած Բրիտանիան 2020 թվականից ԵՄ-ի անդամ չէ, Թրամփը գրեթե անկասկած երկիրը կներառի մաքսատուրքերի նոր ալիքի մեջ, ինչը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ բրիտանական տնտեսության համար:
Մյուս կողմից, Սթարմերը դեռ հույս ունի, որ Բրիտանիան կարող է առևտրային գործարք կնքել ԱՄՆ-ի հետ՝ մեղմելու մաքսատուրքերի ազդեցությունը, սակայն շաբաթներ շարունակվող առևտրային բանակցությունները և «դիվանագիտական սիրաշահումը» չեն տվել ցանկալի արդյունքը:
Բյյուջետային պատասխանատվության գրասենյակը նախազգուշացրել է, որ իր 9,9 միլիարդ ֆունտ ստեռլինգ բյուջեի բուֆերը կարող է գործնականում ջնջվել, եթե Թրամփը լայնածավալ առևտրային պատերազմ սկսի:
Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի բանագնաց լորդ Փիթեր Մանդելսոնը երկուշաբթի օրը Սպիտակ տանը վերջին րոպեին բանակցություններ է վարել ԱՄՆ պաշտոնյաների հետ, և Լոնդոնն ասել է, որ քննարկումները կշարունակվեն սպասվող մաքսատուրքերի սահմանումից հետո: