Ռուսաստանում վթարի հետևանքով ֆուտբոլիստ է մահացել

Ռուսաստանում վթարի հետևանքով ֆուտբոլիստ է մահացել

Ռուսաստանում Պերմ-Եկատերինբուրգ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով ռուս ֆուտբոլիստ է մահացել։ 

SHOT տելեգրամյան ալիքը գրել է, որ Ռուսաստանի «Ուրալեց» ֆուտբոլային ակումբի խաղացողներ Եվգենի Սիտնիկովը, Կիրիլ Կոչետովը, Դենիս Միլնիկովը և Դենիս Ֆեդորոչևը վթարի են ենթարկվել, երբ Պերմից Նիժնի Տագիլ էին մեկնում իրենց թիմի մարզմանը։

Վթարի հետևանքով Սիտնիկովը տեղում մահացել է, Կոչետովն ծանր վիճակում հիվանդանոցում է, Միլնիկովն ու Ֆեդորոչովը լուրջ վնասվածքներ չեն ստացել։

«Ուրալեց» ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի ֆուտբոլի երկրորդ լիգայում։