Կասիլյասի Twitter-ը կոտրել էին․ նա համասեռամոլ չէ

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը Twitter-ում նոր գրառում է կատարել՝ գրելով, որ իր հաշիվը կոտրել են։
«Կոտրված հաշիվ։ Բարեբախտաբար, ամեն ինչ նորմալ է։ Ներողությում են խնդրում իմ բոլոր հետևորդներից։ Եվ, իհարկե, ավելի շատ ներողություն եմ խնդրում ԼԳԲՏ համայնքից»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ դարպասապահի Twitter-ում հայտնված հրապարակումը մեծ աղմուկ էր բարձրացրել։
Հրապարակման մեջ նա խոստովանում է, թե, իբրև, համասեռամոլ է։
«Ես համասեռամոլ եմ։ Խնդրում եմ հարգել ինձ»,-գրված էր հրապարակման մեջ։
Սրան ի պատասխան՝ «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը մեկնաբանություն էր թողել․ «Եկել է ժամանակը, որպեսզի պատմենք մեր պատմությունը, Իկեր»։
Գրառումն ավելի ուշ հեռացվել էր։
Լիաննա Թորոսյան