Ադրբեջանն իր տոնն է նշում ու սովորության համաձայն վատ բան անում հայերի նկատմամբ․ Օհանյան

Ցավով պետք է արձանագրենք, որ այս երկու օրերին մի զինվոր մոլովրեց ու, բարեբախտաբար, կարողացավ վերադառնալ, ինչը մենք ողջունում ենք, բայց հերթական զոհն ունեցանք հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ սա նշանակում է՝ Ադրբեջանը չի դադարեցրել իր ռազմատենչ հռետորաբանությունը։ 

«Իրենք իրենց տոնն են տոնում, և ինչպես ընդունված է իրենց մոտ, փորձում են ինչ-որ կերպ ազդել մեր վրա ու վատ բան անել մեր նկատմամբ»,- նշեց Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։