Հայաստանում կարմրուկի դեպքերն ավելացել են․ նոր տվյալներ

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը:
Հայաստանում 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 241 դեպք, որից 141-ը՝ երեխա, 100-ը՝ մեծահասակ: 22 մարդ հոսպիտալացված է: