Երևանում կտեղադրվի Շառլ Ազնավուրի քանդակը

Երևանում կտեղադրվի Շառլ Ազնավուրի քանդակը

«Ակտիվ քաղաքացի» հարթակում հանրային քննարկման է դրվել հերթական նախագիծը։

Մինչև օգոստոսի 31-ը` ժամը 14:00-ն, քաղաքացիները կարող են քվեարկել Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի քանդակի նախընտրելի նախագծի օգտին:

Նշվում է, որ մեծանուն շանսոնյեի հուշարձանը կտեղադրվի Երևանի Ֆրանսիայի հրապարակում: