Ձեզ ճանաչում են որպես ծեծվածի․ ՔՊ-ականը՝ Էդգար Ղազարյանին

Առավոտյան, երբ գալիս էի այս նիստին, հարցրի՝ ո՞վ եք դուք, ընդդիմադիր թերթերից մեկի լրագրողն ասաց՝ էն ծեծված Էդգար Ղազարյանը: Ձեզ ճանաչում են որպես ծեծվածի․ MediaHub-ի հաղորդմամբ այս մասին ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ դիմելով ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին։

«Ես առհասարկ չգիտեի, որ ընդդիմությունը թեկնածու ունի։ Նաելով ձեր հոգեկան վիճակին, նայելով, անկախ ինձնից, «Սանչո Պանսային» հիշեցի։ Մի հռետորական հարց ձեզ տիկին Թովմասյան, բա մենք էինք, բռնում ընտրում էինք, ի՞նչ էր լինելու»,-դիմելով հանձնաժողովի նախագահին՝ ասաց Ղահրամանյանը։

Նշենք, որ խորհրդարանում շարունակվում է ընդդիմադիրների առաջադրած ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի մասնակցությամբ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ 

Ղազարյանի հասցեին հնչող վիրավորանքների տեղատարափը չի դադարում։ Նիստի մեկնարկից ի վեր ՔՊ-ականները իրար հերթ չտալով լուտանքներ են տեղում Ղազարյանի հասցեին, նրան անվանելով՝ լպիրշ, լկտի, անպատկառ, տիկին Ղազարյան եւ այլն։

Մանրամասները՝ տեսանյութում: