Տղան 12 էներգետիկ ըմպելիք է խմել ու հայտնվել է հիվանդանոցում

Տղան 12 էներգետիկ ըմպելիք է խմել ու հայտնվել է հիվանդանոցում

ԱՄՆ-ից գեյմերը տասը րոպեում 12 էներգետիկ ըմպելիք է խմել ու հայտնվել է հիվանդանոցում․ գրում է News.am-ը։ Տղամարդու խոսքով՝ գրեթե անմիջապես իր ստամոքսում այրոց է սկսվել եւ ինքը վատ է զգացել։

36-ամյա գեյմերը, ում անունը չի հրապարակվում, որոշել է տպավորել իր աշխատանքային գործընկերներին՝ 12 էներգետիկ ըմպելիք խմել շատ կարճ ժամանակում։ Հաղորդվում է, որ վերջին տարայից հետո ամերիկացու վիճակը կտրուկ վատացել է։ Բացի ստամոքսում առաջացած տհաճությունից, նրա սիրտը սկսել է շատ արագ բաբախել։

Այն բանից հետո, երբ տղամարդը գնացել է հիվանդանոց, նրա մոտ ախտորոշվել է հիպերգլիկեմիա, որը պայմանավորված է արյան մեջ շաքարի բարձր մակարդակով, ընդ որում՝ պացիենտը երբեք չի ունեցել շաքարախտ: Սակայն ավելի ուշ գեյմերի ինքնազգացողությունը վատացել է՝ երիկամների անբավարարություն է սկսվել եւ արյան վարակում։

Դրանից հետո միայն նա բժշկական խմբին ասել է, որ 12 էներգետիկ ըմպելիք է խմել, ինչը բժիշկներին թույլ է տվել անհրաժեշտ բուժում նշանակել ու կայունացնել նրա վիճակը։