Բագրատունյաց պողոտայում «Toyota Corolla»-ն բախվել է սյանը․ կա տուժած

Մարտի 14-ին, ժամը 23։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին-Բերդի խճուղու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 70/1 հասցեի մոտակայքում «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը։ Տեղում արգելափակված քաղաքացիներ չեն հայտնաբերվել։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժած Ա․ Ա․-ին (ծնված 1990 թ․) շտապօգնության և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ մոտեցրել շտապօգնության մեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։