Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում

Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում

«Ադրբեջանը կարող է հայտարարել, որ շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերջնականացմամբ, բայց դժբախտաբար բառերը բավարար չեն․ մենք պետք է կենտրոնանանք գործերի վրա», - BBC-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

«Փաստն այն է, որ Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում միջազգային հանրության պաշտպանած սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում», - Կոստանյանի խոսքերն է մեջբերել ՀՀ ԱԳՆ-ն: