Մահացել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, «Ոսկե գնդակի» դափնեկիր Բոբի Չարլթոնը

Մահացել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, «Ոսկե գնդակի» դափնեկիր Բոբի Չարլթոնը

86 տարեկան հասակում մահացել է ֆուտբոլի աշխարհի 1966 չեմպիոն, «Ոսկե գնդակի» դափնեկիր Բոբի Չարլթոնը։ Այդ մասին հայտնում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

««Մանչեսթեր Յունայթեդը» սգում է մեր ակումբի պատմության մեծագույն և ամենասիրված ֆուտբոլիստներից մեկի՝ սըր Բոբի Չարլթոնի մահը: Նա հերոս էր միլիոնավոր մարդկանց համար, ամենուր։ Սըր Բոբիին միշտ կհիշենք որպես խաղերի հսկայի», - ասվում է հայտարարության մեջ։

Չարլթոնը կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում հանդես է եկել 1956-1973 թվականներին: Մինչև 2017 թվականը Չարլթոնը ակումբի պատմության լավագույն ռմբարկուն էր, մինչև նրան կշրջանցեր Ուեյն Ռունին։