Գիտնականները կարմիր մսից սպառնալիք են հայտնաբերել

ԱՄՆ-ի գիտնականները կապ են գտել II տիպի շաքարախտի զարգացման և կարմիր մսի օգտագործման միջև։ Ուսումնասիրությունը հրապարակվել է American Journal of Clinical Nutrition-ում:
Հետազոտությունն անցկացրել են Հարվարդի հանրային առողջության դպրոցի մասնագետները՝ վերլուծելով 216 հազար անձանց սննդակարգի վերաբերյալ տվյալները, որոնք հավաքվել են 36 տարվա ընթացքում։
Պարզվել է, որ հետազոտության ընթացքում ավելի քան 22 հազար մասնակիցների մոտ II տիպի շաքարախտ է առաջացել։ Նրանք, ովքեր ամենաշատ կարմիր միս էին ուտում, շաքարախտով հիվանդանալու վտանգը 62 տոկոսով ավելի մեծ է եղել:
Հետազոտության ղեկավար, համաճարակաբան և սննդաբան Ուոլթեր Ուիլեթը խորհուրդ է տվել շաբաթական 1 չափաբաժին կարմիր միս ուտել շաքարախտի ռիսկը նվազեցնելու համար: Բացի այդ, ըստ ամերիկացի գիտնականների աշխատանքի՝ եթե օրական 1 չափաբաժին կարմիր միսը փոխարինել սպիտակուցի բուսական աղբյուրով՝ ընկույզ կամ հատիկաընդեղեն, ռիսկը կնվազի 30 տոկոսով։