Ի՞նչ ձևաչափ կունանա Չեմպիոնների լիգան հաջորդ մրցաշրջանից

Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը կմեկնարկի հաջորդ մրցաշրջանում:
Ընթացիկ, 32 թիմերի խմբային փուլի ձևաչափը 2024 թվականի նոր մրցաշրջանի մեկնարկից կանցնի 36 թիմանոց լիգայի փուլի:
Յուրաքանչյուր թիմ կհանդիպի 8 տարբեր մրցակիցների՝ դուրս եկած 4 զամբյուղներից յուրաքանչյուրից, որի արդյունքում կանցկացվեն 4 տնային և 4 արտագնա խաղեր:
Թիմերը, որոնք կապահովեն 1-ից 8-րդ տեղերը, ուղղակիորեն կմասնակցեն 16-րդ փուլին: 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը միմյանց դեմ կմրցեն փլեյ-օֆֆի փուլում:
25-ից 36-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կհեռացվեն ՈՒԵՖԱ-ի երեք (Չեմպիոնների լիգա, Եվրոպայի լիգա, Կոնֆերնցիայի լիգա) բոլոր մրցաշարերից։